Պրեմիեր Լիգան խաղից խաղ ապացուցում է, որ լավագույնն է աշխարհում։ Երեկվա «Մանչեսթեր Յունայթեդ» – «էվերտոն» (3-3) հանդիպումը չմնաց միակ լավագույնը այս տուրում։
«Էնֆիլդում» նույնպես հոյակապ ներկայացում էր։
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» 1-4 ( xG 1.18 xG 3.55)
Երկրորդ խաղակեսի միջնամասում թվում էր՝ խաղը պտտվում է Իլկայ Գյունդոգանի շուրջը։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նախ չէր իրացրել 11 մետրանոցը , ապա գոլ էր հեղինակել խաղից։
Բայց Ալլիսոնը ավելի հեռուն գնաց․ նա թերացավ փոխանցումներ կատարելիս, ինչի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ պատժեց։
Պեպ Գվարդիոլայի թիմը, մեծ հավանականությամբ դուրս է թողնում «Լիվերպուլին» չեմպիոնական մրցավազքից։