• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի պատմության լավագույն տրանսֆեր

Sky Sports-ի տրանսֆերային շոուն ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը լիսաբոնյան Սպորտինգից Մանչեսթեր Յունայթեդ որպես ԱՊԼ-ի պատմության լավագույն տրանսֆեր։ Այդ ժամանակ նրա համար Սըր Ալեքսի թիմը վճարեց 12 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ռոնալդուն ընդամենը 18 տարեկան էր, երբ միացավ Մանչեսթերին, ու այդ ժամանակ շատ մասնագետներ հենց Անգլիայում թերահավատորեն էին մոտենում երիտասարդ պորտուգալացու ապագային Մառախլապատ Ալբիոնում, բայց Կրիշտիանուն չընկրկեց, ամենևին, նա ամբողջովին իրացրեց իր պոտենցիալը, ապացուցեց, որ աշխատասիրության շնորհիվ  հնարավոր է ամեն ինչ։ Նվաճեց Պրեմիեր Լիգայի երեք չեմպիոնական տիտղոսներ, Չեմպիոնների Լիգայի գավաթը, բազում անհատական մրցանակներ։

ԱՊԼ—ի պատմության  լավագույն թոփ 20 տրանֆերները․

20. Պետեր Չեխ (Ռենն-Չելսի)

19. Սերխիո Ագուեռո (Ատլետիկո Մ․-Մանչեսթեր Ս․)

18. Էդեն Ազար (Լիլլ-Չելսի)

17. Պատրիկ Վիեյրա (Միլան-Արսենալ)

16. Դավիդ Սիլվա (Վալենսիա-Մանչեսթեր Ս․)

15. Ջանֆրակո Ձոլա (Պարմա-Չելսի)

14.Վիրջիլ վան Դեյկ (Սոութհեմփթոն-Լիվերպուլ)

13. Դեննիս Բերգկամպ (Ինտեր-Արսենալ)

12. Նգոլո Կանտե (Կանն-Լեսթեր)

11. Մուհամեդ Սալահ (Ռոմա-Լիվերպուլ)

10. Ալան Շիրեր (Բլեքբեռն-Նյուքասլ)

9. Վինսեն Կոմպանի (Համբուրգ-Մանչեսթեր Ս․)

8. Ուեյն Ռունի (Էվերթոն-Մանչեսթեր Յ․)

7.Սոլ Քեմբելլ (Տոտտենհեմ-Արսենալ)

6. Դիդյե Դրոգբա  (Մարսել-Չելսի)

5. Ռոյ Կին (Նոթինգեմ Ֆորեսթ-Մանչեսթեր Յ․)

4. Ֆրենկ Լեմպարդ (Վեսթ Հեմ-Չելսի)

3. Էրիկ Կանտոնա (Լիդս-Մանչեսթեր Յ․)

2. Տիերի Անրի (Յուվենտուս-Արսենալ)

1. Կրիշտիանու Ռոնալդու (Սպորտինգ-Մանչեսթեր Յ․)

Չնայած, որ երկրորդ հորիզոնական զբաղեցրած Տիերի Անրին ավելի երկար ժամանակ է անցկացրել ԱՊԼ-ում, այդ  հանգամանքը չխանգարեց պորտուգալացուն վստահորեն զբաղեցնել առաջին հորիզոնականը։

Իսկ դուք ո՞ւմ օգտին կտայիք ձեր ձայնը, ո՞րն  է ձեր կարծիքով Անգլիայի Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն տրանսֆերը։

Կարեն  Պողոսյան