Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը մայրաքաղաքը ներկայացնող «Կրիստալ Փելեսն» էր։
«Քաղաքայինները» 1-2 հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ «Սիթիին» իր դուբլով հաղթանակ պարգևեց առաջին թիմ վերադարձած Յայա Տուրեն։ Դաշտի տերերի միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Քոնոր Ուիքհեմը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 27 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Գոլեր․ Տուրե՝ 39ր, 83ր, Ուիքհեմ՝ 66ր։