Կեվին դե Բրույնեն կատարեց իր 100-րդ գոլային փոխանցումը Մանչեսթեր Սիթիի կազմում բոլոր մրցաշարարերում։
Քրիստալ Պելասի դեմ խաղում 26-րդ րոպեին բելգիացին կատարեց հիասքանչ գոլային փոխանցում, որը հոբելյանական էր։
Մանչեսթեր Սիթիում մեկնարկելու պահից սկսած՝ 2015-ի սեպտեմբերից, նա ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակ է և 32-ով ավել է երկրորդ տեղը զբաղեցնող Քրիստիան Էրիկսենից, ով կատարել է 68 գոլային փոխանցում։