Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Հադերսֆիլդ Թաունին»։
Նախորդ խաղում «Լիվերպուլի» հետ միավոր կիսած «կարմիր սատանաներն» անակնկալ պարտություն կրեցին մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Աարոն Մույը, իսկ 5 րոպե հետո Լորան Դեպուատրը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Լուկակուի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը։
Այս հանդիպումից հետո «Հադերսֆիլդը»՝ վաստակած 12 միավորով մտավ լավագույն տասնյակ։
Գոլեր․ Մույ՝ 28ր, Դեպուատր՝ 33ր, Ռեշֆորդ՝ 78ր։