• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հաթեմ Բեն Արֆա. «Ես կարող էի խաղալ Մեսսիի նման»

Հաթեմ Բեն Արֆա«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան կարծում է, որ եթե երիտասարդության տարիների խնդիրները չլինեին, ապա նա այսօր կխաղար Լիոնել Մեսսիի նման:

Հաթեմը հայտնեց իր մասին դեռ «Լիոնում», որտեղից 2008 թվականին տեղափոխվեց «Մարսել»: Այստեղ շատ խնդիրներ առաջացան և կարիերան վերականգնելու հույսով նա տեղափոխվեց «Նյուքասլ»:

Անգլիայում Բեն Արֆան հիանալի է գործում: 25-ամյա ֆրանսիացին արդեն մի քանի գոլի հեղինակ է դարձել: Նա կարծում է, որ այժմ կկարողանար շատ ավելի լավ խաղալ, եթե խնդիրներ չունենար կարիերայի սկզբում:

-Ցավում եմ, որ ավելի վաղ չեմ հասունացել, որովհետև այժմ կկարողանայի խաղալ ավելի բարձր մակարդակի վրա: Հնարավոր է՝ այժմ խաղայի Մեսսիի նման: Սակայն ես դեռ ժամանակ ունեմ, ես կարող եմ հասնել նրան,- հայտնել է Բեն Արֆան: Sky Sports

Թեմատիկ նորություններ