mnatany.am

Նորություններ

«Հալլ Սիթին» գնեց Նիկիցա Ելավիչին

15.01.2014, 22:06

Նիկիցա Ելավիչ«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Էվերթոնի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկիցա Ելավիչին գնելու մասին: «Վագրերի» համար գործարքն արժեցել է 5.5 մլն ֆունտ:

 

28-ամյա խորվաթ հարձակվողը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել «Հալլի» հետ և կարող է իր նոր թիմում նորամուտը նշել արդեն «Նորվիչի» դեմ խաղում:

 

«Էվերթոնում» Նիկիցան 2 տարի է անցկացրել: Առաջին տարին հաջող ստացվեց, իսկ ահա այս մրցաշրջանում նա կորցրեց տեղը հիմնական կազմում, քանի որ լիվերպուլցիների հարձակման գծում ավելի արդյունավետ է գործում Ռոմելու Լուկակուն:

 

The Guardian-ի հաղորդմամբ, Ելավիչից հետո «Հալլը» կգնի «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Շեյն Լոնգին:

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

18.09.2020, 13:48

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։  Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։

կարդալ...

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...