• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Համանը կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է 3-4 կիսապաշտպան ձեռք բերի

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծում է, որ «կարմիրները» առաջիկա ամառ պետք է գնեն երեք կամ չորս կիսապաշտպանների:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այնքան դանդաղ է վերանորոգել կիսապաշտպանությունը, որ «կարմիրները» ստիպված են դիմակայել վատթարացող կիսապաշտպանության հետևանքներին այս մրցաշրջանում:

Համանն ասում է, որ մեկ կամ երկու նորեկները Կլոպի համար բավարար չեն լինի, մինչդեռ Դիտմանը «Վեստ Հեմի» ավագ Դեքլան Ռայսին համարում է «Լիվերպուլի» համար իդեալական ձեռքբերում:

«Նայեք նրանց կիսապաշտպանությանը և բոլոր խաղացողներին, որոնք նրանք ունեն այդ դիրքում: Ու՞մ կցանկանայիք պահել հաջորդ մրցաշրջանում»:

«Վստահ չեմ, որ որևէ մեկը կցանկանա վերցնել նրանց, ովքեր պայմանագիր ունեն: Բայչետիչը այնտեղ է, ով երիտասարդ է և լավ է անում իր գործը, և, իհարկե, դուք կցանկանայիք նրան պահել»:

«Հարվի Էլիոթն ու Կյորտիս Ջոնսը չեն առաջադիմում: Ես երբեք չեմ եղել Տիագոյի երկրպագու և չեմ կարծում, որ «Լիվերպուլը» պետք է պահպանի Տիագոյին»:

«Ֆաբինյոն այլևս նույնը չէ: Միլները, լինելով հիանալի խաղացող, մոտենում է իր կարիերայի ավարտին: Այնուհետև կան Կեյտան և Օքսլեյդ-Չեմբերլենը, ովքեր հիասթափված են իրենց ժամանելու պահից»:

«Այսպիսով, նրանց պետք է երեք-չորս կիսապաշտպան, և դա մեծ գումար է պահանջում»:

«Կարծում եմ, որ նրանք պաշտպանողական ոճի կիսապաշտպանի կարիք ունեն: Եթե ամռանը պատրաստվում եք պաշտպանողական ոճի կիսապաշտպանի գնել, ապա պետք է նայեք Դեքլան Ռայսին: Կարծում եմ, որ նա այն խաղացողն է, ով կարող է իսկապես վերափոխել թիմը»:

«Ձեզ պետք են խաղացողներ, ովքեր մյուսներին ավելի լավն են դարձնում: Գուցե դուք կարող եք բերել մեկ կամ երկու հարձակվողական ոճ կիսապաշտպանների: Գուցե Էլիոթն ու Ջոնսը բարելավվեն, ինչպես հիմա Բայչետիչն է»:

«Երիտասարդ խաղացողների համար դժվար է առաջադիմել և զարգանալ, երբ թիմը չի զարգանում: Չի կարելի ակնկալել, որ նրանք կվերցնեն ամեն ինչ: Եվ մենք ընդհանրապես չտեսանք Կարվալյոյին, և ես չգիտեմ, թե որն է պատճառը»: