
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը աճուկի վնասվածքի պատճառով լքել է Նորվեգիայի հավաքականի ճամբարը։
«Սիթիի» կազմում իր վերջին երկու խաղերում՝ «Բերնլիի» և «ՌԲ Լայպցիգի» դեմ, 22 ամյա նորվեգացին սարսափեցնող ֆուտբոլ ցուցադրեց՝ խփելով ութ գոլ:
Հասնելով իր ազգային հավաքականի ճամբար՝ Էրլինգը գանգատվել է աճուկի շրջանում ցավերից և հետազոտությունից հետո հետ է ուղարկվել Մանչեսթեր, հայտնում է Daily Mirror-ը:
Այսպիսով, Հոլանդը բաց կթողնի Նորվեգիայի հավաքականի հանդիպումները Իսպանիայի և Վրաստանի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում։
Բացի այդ, «Սիթին» իր հաջորդ հանդիպումը «Լիվերպուլի» հետ կանցկացնի ապրիլի 1-ին՝ Էթիհադում, և «քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չէր ցանկանա կորցնել առանցքային խաղացողի նման կարևոր հանդիպումից առաջ: