• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հունտելարը պատրաստ է մտածել «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին

Կլաս-Յան Հունտելար«Շալկե-04»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել «Լիվերպուլի» հետ, եթե ակումբները համաձայնության գան տրանսֆերային արժեքի հարցում:

Լուիս Սուարեսի շուրջ ստեղծված տրանսֆերային լուրերից հետո խոսվում է 30-ամյա Հունտելարի «Էնֆիլդ» տեղափոխվելու մասին, որպես ուրուգվայցուն փոխարինող:

Այս պահին Հունտելարն իր ազգային հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը և չի ցանկանում խոսել ակումբային գործերից: Սակայն, եթե «կարմիրներն» իսկապես հետաքրքրված են նրա ծառայություններով, ապա նա պատրաստ է բանակցել:

-Ինչ վերաբերվում է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին, ապա ճիշտ կլինի, որ սկզբից նրանք խոսեն «Շալկեի» հետ: Որոշ ժամանակ առաջ ես ակումբի ղեկավարության հետ խոսեցի պայմանագրի երկարաձգման մասին: Աշխարհի առաջնությունից հետո ես նրանց հետ կրկին սեղանի շուրջ նստելու հնարավորություն կունենամ,- ասել է Հունտելարը: De Telegraaf