• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Օլիվերը հայտնվել է Յուրգեն Կլոպի քննադատությունների կենտրոնում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Մայքլ Օլիվերի մրցավարությունը և մեղադրել իր գործընկեր Միկել Արտետային մրցավարի վրա ճնշում գործադրելու մեջ։

Կիրակնօրյա հանդիպումը «Էմիրեյթսում» վճռեց «Արսենալի» վինգեր Բուկայո Սական:

Այնուամենայնիվ, Կլոպը կարծում է, որ «Լիվերպուլը» նույնպես պետք է ստանար 11 մետրանոցի իրավունք, երբ Գաբրիել Դոս Սանթոսը ձեռքով խաղաց սեփական հրապարակում: Յուրգենի մյուս բողոքը վերաբերում է այն իրավիճակին, երբ Արտետան Օլիվերից դեղին քարտ խնդրեց «կարմիրների» պաշտպան Ջո Գոմեսի համար՝ գնդակը սխալ նետելու համար։

«Կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մենք պետք է մի փոքր շուտ հեռացնեինք գնդակը, և մենք դա չարեցինք: Բայց դա, մեղմ ասած, դեռ շատ վիճելի 11 մետրանոց է… Չնայած հիմա դա արդեն էական չի»։

«Առաջին խաղակեսում մի իրավիճակ եղավ, երբ Գաբրիելը ձեռքով խաղաց։ Մրցավարը մեզ ասաց, որ մենք կարող ենք խոսել նրա հետ խաղից հետո։ Իհարկե, կարող ենք հարցնել, թե ինչ է մտածում, և նա կասի, որ սա ձեռքով խաղ չէ, բայց ակնհայտ է, որ դա անիմաստ է, ուստի այս խոսակցության կարիքը չկա»:

«Եղել են մի քանի այլ իրավիճակներ, բայց արդյունքն այնպիսին է, ինչպիսին կա: Դեղին քարտ Ջո Գոմեսին գնդակը սխալ նետելու համար…»:

«Բայց երբ Ջոն կանգնած էր այնտեղ, իսկ Միկելը հարձակվում է մրցավարի վրա, և հանկարծ մրցավարը որոշում է՝ «լավ, դեղին քարտ»:

«Կրկնում եմ՝ այս իրավիճակները կապ չունեն արդյունքի հետ: Մրցավարի հետ այս մասին խոսելն անիմաստ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Viaplay-ը։

Հետաքրքիր փաստեր