Նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը իր աջակցությունն է հայտնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին, ում քննադատում են «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի թևը կծելու համար:
Իր այդ արարքի համար Լուիսը տուգանվեց ակումբի կողմից: Բացի դա, ուորգվայցուն սպառնում է որակազրկում: Սակայն Թայսոնը, ով 1997 թվականին ռինգում կծեց իր մրցակից Էվանդել Հոլֆիլդի ականջը, վստահ է, որ Լուիսը կարող է այդ խնդիրը անցյալում թողնել:
-Ես նրա մասին նորությունը կարդացի «Թվիթերում» և որոշեցի ինչ-որ բան անել:
-Ինչպես գիտեք, նա ինչ-որ մեկին կծել է: Վատ բան է եղել: Դուք գիտե՞ք թե ես ինչ նկատի ունեմ: Ես վստահ եմ, որ նա կհաշտվի այդ տղայի հետ: Ես հաշտվեցի Էվանդերի հետ և յուրքանչյուրս շարունակեց ապրել իր կյանքով,- թվիթերյան իր էջում գրել է Թայսոնը: