• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանգալան «Սիթիին» կպատասխանի աշխարհի առաջնությունից հետո

Էլյակիմ Մանգալա«Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալան հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Սակայն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերջնական որոշումը կկայացնի աշխարհի 2014թ-ի առաջնությունից հետո:

Խոսվում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնները պատրաստ են Մանգալայի և նրա թիմակից Ֆերնանդոյի համար վճարել 35 մլն ֆունտ: Նման հետաքրքրություն իսկապես կա, սակայն այժմ Մանգալայի ողջ ուշադրությունն ուղղված է ԱԱ2014-ին:

-Իմ նպատակը աշխարհի առաջնությունն է: Դրանից հետո մենք կտեսնենք, թե ինչ կստացվի: Ես իմ գործակալին հայտնել եմ, որ չեմ ցանկանում իմանալ տրանսֆերային իրադարձությունների մասին, մինչև չեմ ավարտի ելույթներս աշխարհի առաջնությունում:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հանդես գալ մեծ ակումբում: Ես հնարավորություն ունեմ մնալ «Պորտուում»՝ Եվրոպայի ուժեղագույն ակումբների մեկում: ՊՍԺ-ն լավ ակումբ է, և ես նրանց հաջողություն եմ մաղթում: «Պորտուն» բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն ակումբները դեռ համաձայնության չեն եկել: Ամռանը կտեսնենք, թե ինչ կստացվի,- ասել է Մանգալան: BeinSport

Հետաքրքիր փաստեր