Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբները: «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Լիվերպուլին»:
Անգլիական այս երկու գրանդների հակամարտությունը մեկ դարից ավել պատմություն ունի: Այն ավելի սրվեց վերջերս, երբ «կարմիր սատանաներին» հաջողվեց տիտղոսների քանակով շրջանցել մերսիսայդցիներին: Ի տարբերություն նախորդ տարիներին, «Մանչեսթեր Յունայթեդը» զիջել է դիրքերը, իսկ «Լիվերպուլը» եվրոպական էլիտա վերադառնալու քայլեր է կատարում: Այս պահին Դևիդ Մոյեսի սաները 48 միավորով 7-րդ հորիզոնականում են և իրենց այսօրվա մրցակցին զիջում են մի ամբողջ 11 միավոր: «Լիվերպուլը» 59 միավորով 3-րդ տեղում է և գործնականում ապահովել է իր տեղը լավագույն քառյակում:
Այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 189 անգամ և առավելությունը «Յունայթեդի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 75-ում: 51 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 63 անգամ ուժեղ են գտնվել լիվերպուլցիները: Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում Դանիել Սթարիջի գոլի շնորհիվ հաղթանակ է տարել «Լիվերպուլը»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: