• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Մանչեսթեր Յունայթեդ -մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց հետ մանչեսթերյան դերբիում կմրցեն ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:

Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա 15 միավորի տարբերությունը ինտրիգ չի հաղորդում խաղին: Սակայն այս երկու ակումբների հակամարտությունը շատ հին է և մանչեսթեյան դերբին միշտ եղել է եվրոպական ֆուտբոլի ամենադիտարժան հանդիպումներից մեկը:

«Մանչեսթեր Յունայթեդը» միակ թիմն է, որին ընթացիկ մրցաշրջանում հաջողվել է հաղթել «Սիթիին» սեփական հարկի տակ: Այդ խաղում հաղթական գնդակը խփեց Ռոբին Վան Պերսին:

Այս պահին «կարմիր սատանաները» հիանալի մարզավիճակում են գնվում: «Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի վերջին վեց խաղերում մրցակցի դարպասը 11 գնդակ է ուղարկել՝ սեփական դարպասը պահելով անառիկ:

Ինչ վերաբերվում է վնասվածքներին, ապա այս խաղին կարող է մասնակցել Ռաֆայել Դա Սիլվան, ում Սէր Ալեքսը ցանկանում է տեսնել «Սիթիի» հետ խաղում: Հյուրերից շարք են վերադարձել Միկա Ռիչարդսը և Ջեք Ռոդվելը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին:

Խաղին կարող եք հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:

Մեր կանխատեսումը՝ 1:2