Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»։
«Յունայթեդի» տարածքային առավելությամբ անցած խաղում թիմերն ընդամենը մեկական հարված կատարեցին միմյանց դարպասին, որոնք արդյունք չունեցան։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, ինչը ձեռնտու էր լավագույն քառյակի մյուս ակումբներին։