Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ «կարմիր սատանաները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան, Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվեց խաղավարտից 5 րոպե առաջ։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 24 միավորով կպահպանի 6-րդ հորիզոնականը։
Գոլ․ Մխիթարյան՝ 29ր։