Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդն» ընդունել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»։
Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին առաջին խաղակեսում, որում գրանցվեց 3 գոլ։ «Քաղաքայինները» ակտիվ սկսեցին հանդիպումը և առաջին խաղակեսում կարողացան երկու անգամ գրավել Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ Ընդմիջումից 3 րոպե առաջ Զլատան Իբրահիմովիչին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսը «Յունայթեդը» սկսեց առանց Մխիթարյանի։ «Կարմիր սատանաները» կարողացան հավասարեցնել խաղը, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Պեպ Գվարդիոլայի «Սիթին» հաղթեց Ժոզե Մոուրինյոյի «Յունայթեդին» և վաստակած 12 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Դե Բրյույնե՝ 15ր, Իհեանաչո՝ 36ր, Իբրահիմովիչ՝ 42ր։