Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Մանչեսթերյան ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ սփական հարկի տակ։ Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, մեկական գոլով էլ աչքի ընկան Անտոնի Մարսյալը և Պոլ Պոգբան։ Իսկ Հենրիխ Մխիթարյանը, ով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, կատարեց երկու գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
Գոլեր․ Լուկակու՝ 33ր, 52ր, Մարսյալ՝ 87ր, Պոգբա՝ 90ր։