• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» «Արսենալին» վերադարձրել է 912 տոմս

Էմիրեյթս«Սիթիի» երկրպագուների 30%-ը հրաժարվել է «Արսենալ»-«Սիթի» խաղի տոմս գնել 62 ֆունտ ստերլինգով:

Ինչպես հայտնի է, կիրակի օրը Լոնդոնում լինելու է բավականին հետաքրքիր հանդիպում, իսկ հյուրերի երկրպագուներին հատկացվել է 3000 տեղ:

Սակայն «քաղաքայիններին» չի հաջողվել իրացնել այդքան տոմս: Նրանք հետ են վերադարձրել 912 տոմս, որը դրվել է վաճառքի 62 ֆունտ ստերլինգով:

Հենց այս բարձր գինն էլ պատճառն է տոմսերի չվաճառվելու: «Էմիրեյթսն» այն մարզադաշտն է, որի տոմսերը ամենաթանկերից են Եվրոպայում: Անցած մրցաշրջանում «զինագործների» երկրպագուները խնդրում էին ակումբի ղեկավարությանը իջեցնել գները: Այժմ «Սիթիի» երկրպագուներն էլ համոզվեցին, որ դրանք շատ թանկ են:

-Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ ֆուտբոլային ակումբները հեռու են իրականությունից: Եթե «Սիթիի» երկրպագուն մեկնի Լոնդոն ավտոբուսով, նա կվատնի 120-130 ֆունտ ճանապարհածախսի, տոմսի, ուտելիքի և խմիչքի վրա,- նշել է «Մանչեսթեր Սիթիի» ֆան ակումբի գլխավոր ներկայացուցիչ Քևին Պարկերը: The Guardian

Հետաքրքիր փաստեր