«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին գնելու մասին։ «Քաղաքայինների» համար գործարքն արժեցել է 21 մլն ֆունտ։
Մանչեսթերում բուժզննում անցնելուց հետո թուրք ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր ստորագրեց «քաղաքայինների» հետ։ 25֊ամյա կիսապաշտպանը, ով վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը և Պրեմիեր Լիգայի մեկնարկը, դարձավ մանչեսթերյան ակումբի առաջին ձեռքբերումը։
Ավելացնենք, որ Գյունդողանը Դորտմունդում էր 2011 թվականից և գերմանական ակումբին օգնել է 2013թ֊ին հասնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։