Մանչեսթեր Սիթի – Ասթոն Վիլլա 2-0 (xG 3.72 xG 0.72)
Պեպ Գվարդիոլայի թիմը շատ կարևոր ու դժվարին հաղթանակ է տոնում Ասթոն Վիլլայի նկատմամբ։ Հանդիպման 59-րդ րոպեին փոխարինվեց Կեվին դե Բրույնեն վնասվածքի պատճառով և թվում էր, որ հանդիպումը այդպես էլ կավարտվի, բայց Բեռնարդու Սիլվան այլ կարծիքի էր, պորտուգալացին 79-րդ րոպեին Ռոդրիի փոխանցումից հետո դարձավ հաղթական գոլի հեղինակը, ապա խաղավերջում Իլկայ Գյունդոգանը 11 մետրանոց հարվածով դրեց խաղի վերջակետը։
2-0, և Պեպ Գվարդիոլայի թիմը ուղղակի ահռելի արագությամբ սլանում է դեպի չեմպիոնությունը։