«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ավարտին է հասցրել «Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիի տրանսֆերը: Գործարքի արժեքը կազմել է 28 մլն ֆունտ:
Կոտ դը Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնի հետ չորսուկես տարվա պայմանագիր է ստորագրել և ստացել է 14 համարի մարզաշապիկը: Իր նոր ակումբում Բոնին խաղերը կսկսի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունից հետո:
Ուելսյան ակումբը Բոնիին 2013թ-ին «Վիտեսից» գնել էր 12 մլն ֆունտով: Վիլֆրիդը խփած 20 գոլով դարձավ Պրեմիեր Լիգայի 2014թ-ի օրացույցային տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:
-Հիանալի զգացողություններ են: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է լինել այսպիսի ակումբի մի մասը: Սա պարզապես ֆանտաստիկ է,- ասել է Բոնին: