«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց «Սելտայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Նոլիտոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 13.8 մլն ֆունտ։
29-ամյա իսպանացին «Սելտայում» 3 մրցաշրջան է անցկացրել՝ խփելով 39 գոլ։ Հարձակվողի համար հատկապես հաջողված էր նախորդ մրցաշրջանը, ինչի արդյունքում նա հրավիրվեց հավաքական՝ մասնակցելու Եվրո 2016-ին։
Ֆրանսիայում Նոլիտոն մասնակցեց իր թիմի բոլոր չորս խաղերին՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Առաջնության ավարտից անմիջապես հետո ֆուտբոլիստը քննարկեց իր տեղափոխությունը «Սիթին»։
«Էթիհադ» տեղափոխվելու հարցում որոշիչ եղավ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործոնը։ Իսպանացին Գվարդիոլային լավ ճանաչում է «Բարսելոնայից»։
«Սիթիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Նորլիտոն չորս տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։