«Մանչեսթեր Սիթին» շարունակում է մեծացնել իր գլոբալ ազդեցությունը: Այսօր հայտնի դարձավ, որ «քաղաքայինները» գնել են ճապոնական «Յոկոհամա Մարինոս» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերը:
Այս պարագայում, «Սիթին» ընդլայնում է իր դուստր ակումբների ցանցը: Հիշեցնենք, որ հունվարին «քաղաքայինները» գնեցին ավստրալիական «Մելեբուրն Հարտ» ակումբի 80% բաժնետոմսերը, իսկ դրանից առաջ էլ հիմնադրել էին «Նյու-Յորք Սիթի» ակումբը, որը հանդես կգա ՄԼՍ-ում:
-Մենք հպարտ ենք «Սիթի» ընտանիքի բոլոր ակումբներին նոր հնարավորություններ առաջարկելու համար,- ասել է «քաղաքայինների» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն: