Անգլիական լիգաների գավաթի եզրափակչում միմյանց էին հանդիպել «Սանդերլենդը» և նախորդ տարվա եզրափակչի մասնակից «Մանչեսթեր Սիթին»:
Առաջին խաղակեսն ավարտվեց «սև կատուների» առավելությամբ և թվում էր, թե կկրկնվի նախորդ տարվա սցենարը, երբ «Սիթին» եզրափակչում պարտվեց «Ուիգան Ատլետիկին»: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Ֆաբիո Բորինին:
Սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ շատ արագ փոխվեց: 55 և 56-րդ րոպեներին «Սիթին» գրավեց Վիտո Մանոննեի դարպասը և վճռեց խաղի ելքը: Գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն և Սամիր Նասրին: Խաղի վերջին րոպեին էլ «քաղաքայինների» երրորդ գնդակը խփեց Խեսուս Նավասը:
Ավելացնենք, որ սա Մանուել Պելեգրինիի առաջին տիտղոսն էր «Մանչեսթեր Սիթիի» ղեկին:
Գոլեր. Բորինի՝ 10ր, Տուրե՝ 55ր, Նասրի՝ 56ր, Նավաս՝ 90ր: