![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/09/silva-1067x600.jpg)
«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց իր 100 տոկոսանոց շարքը նոր մրցաշրջանում՝ հյուրընկալվելիս 1-3 հաշվով հաղթանակ տանելով «Վեստ Հեմի» նկատմամբ:
«Մրճահարների» մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր եղել՝ Սաիդ Բենռահմայի փոխարեն խաղադաշտում էր հայտնվել Տոմաշ Սուչեկը։
Յոսկո Գվարդիոլն ու Բերնարդու Սիլվան վերադարձան «Սիթիի» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Նաթան Ակեին և Մատեո Կովաչիչին։