• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» (անոնս)

MC-ArsՊրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա «Էթիհադ» մարզադաշտում, ուր «քաղաքայինները» կհյուրընկալեն ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալին»:

«Սիթին» ընթացիկ մրցաշրջանում լավագույնն է սեփական հարկի տակ անցկացված խաղերում: «Քաղաքայինները» տանը ոչ մի հնարավորություն չեն տալիս մրցակցին: «Սիթին» նաև առաջնության լավագույն հարձակման գիծն ունի: Մանչեսթերցիները 15 խաղում խփել են 41 գնդակ:

«Արսենալը» խփած գոլերի թվով զիջում է «Սիթիին», սակայն Արսեն Վենգերի սաներն այս մրցաշրջանում զարմանալիորեն լավ են գործում, ինչի շնորհիվ գլխավորում են մրցաշրային աղյուսակը և 5 միավորի առավելություն ունեն երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»:

Հաղթանակը կողմերից յուրաքանյուրի համար շատ կարևոր է, քանի որ այստեղ խաղարկվում է 6 միավոր: «Սիթին» հաղթելու դեպքում ընդհուպ կմոտենա առաջատարին, իսկ «Արսենալը» կարող է էլ ավելի մեծացնել միավորների տարբերությունն իր մրցակիցներից:

Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում իրենց տեղն ապահովելուց հետո: Սակայն եթե «Սիթին» խմբային փուլի վերջին խաղում հաղթեց խմբի առաջատար «Բավարիային», ապա «Արսենալը» պարտվեց «Նապոլիին» և անգամ կարող էր դուրս մնալ հետագա պայքարից:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 182 անգամ և առավելությունը լոնդոնցիների կողմն է: «Զինագործները» հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 93-ում, 41 անգամ գրանցվել է ոչ ոքի և 48 խաղում ուժեղ է գտնվել մանչեսթերյան ակումբը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանկով 16:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր