Երեկ կայացավ Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» ֊ «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունը։
Խաղային շաբաթվա կենտրոնական խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի և մանչեսթերյան ակումբները բավարարվեցին վաստակած մեկական միավորով։ «Քաղաքայինները» 65 միավորով 4֊րդ հորիզոնականում են, իսկ «կարմիր սատանաները» 1 միավոր պակաս ունեն և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։
Հեռացում․ Ֆելաինի՝ 84ր։