Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Նորվիչ Սիթիին»։
«Քաղաքայիններն» առաջինը հասան հաջողության և կարողացան այս խաղից 3 միավոր վաստակել։ Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Նիկոլաս Օտամենդին։ 83-րդ րոպեին Կամերոն Ջերոմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտից 2 րոպե առաջ մրցավարը հյուրերի դարպասին 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Յայա Տուրեն։
Այս հանդիպումից հետո «Սիթին» կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Օտամենդի՝ 67ր, Ջերոմ՝ 83ր, Տուրե՝ 89ր (11մ)։