Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրից հետաձգվցած «Մանչեսթեր Սիթի» – «Սանդերլենդ» հանդիպումը:
Չեմպիոնական պայքարում գտնվող «Սիթին» չկարողացավ հաղթել ետնապահին՝ 2:2: Խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացեց Ֆերնանդինյոն, ում խփած գոլը երկար ժամանակ առավելություն էր տալիս «քաղաքայիններին»: Սակայն երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Քոնոր Ուիքհեմը՝ 1:2: «Սիթիին» պարտությունից փրկեց Սամիր Նասրին:
Այս խաղից հետո Մանուել Պելեգրինիի թիմը՝ վաստակած 71 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ֆերնանդինյո՝ 2ր, Ուիքհեմ՝ 73ր, 83ր, Նասրի՝ 88ր: