Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։
Այս խաղում գրանցվեց տուրի գլխավոր անակնկալը։ «Արծիվները» կամային հաղթանակ տարան գործող չեմպիոնների նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեց Իլկայ Գյունդողանը, որից հետո հյուրերը երեք անընդմեջ գնդակ ուղարկեցին Էդերսոնի պաշտպանած դարպասը։ Խաղավարտից 5 րոպե առաջ Քևին Դե Բրույնեին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։
Այս հաղթանակից հետո «Կրիստալ Փելեսը» մեկ հորիզոնականով բարելավեց իր դիրքը, իսկ «Սիթին» շատ կարևոր միավորներ կորցրեց։
Գոլեր․ Գյունդողան՝ 27ր, Շլուպ՝ 33ր, Թաունսենդ՝ 35ր, Միլովոյեվիչ՝ 51ր (11մ), Դե Բրույնե՝ 85ր։