Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։
«Քաղաքայինները» տարան իրենց հերթական վստահ հաղթանակ։ Այս անգամ 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Սերխիո Ագուերոն, Նիկոլաս Օտամենդին և Լերոյ Սանեն։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 25 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղյուսակը։
Գոլեր․ Ագուերո՝ 30ր, Օտամենդի՝ 73ր, Սանե՝ 75ր։