Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առջինը կայացավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր մայրաքաղաքից ժամանած «Արսենալին»։
Ինչպես և սպասվում էր, «քաղաքայինները» հերթական հաղթանակը տարան։ Այս անգամ 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ բաց թողնելով մեկը։ Մանչեսթերյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Քևին դե Բրույնեն, Սերխիո Ագուերոն և Գաբրիել Ժեսուսը, իսկ «զինագործների» հեղինակության գնդակը խփեց Ալեքսանդր Լակազետը։
Այս հաղթանակից հետո առաջատար «Սիթին» իր միավորների քանակը հասցրեց 31-ի։
Գոլեր․ Դե Բրույնե՝ 19ր, Ագուերո՝ 50ր (11մ), Լակազետ՝ 65ր, Ժեսուս՝ 74ր։