Պրեմիեր Լիգայի 4֊րդ տուրի մեկնարկը տրվեց «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
Յուրգեն Կլոպի թիմն այս խաղին էր ներկայացել նախորդ տուրում «Արսենալի» 4-0 հաշվով հաղթելուց հետո։ Այս խաղում ավելի խոշոր հաշիվ գրանցվեց, սակայն պարտվողը «կարմիրներն» էին։ «Մանչեսթեր Սիթին» վստահ խաղ անցկացրեց սեփական հարկի տակ՝ ջախջախելով մերսիսայդցիներին։
Հանդիպման հաշիվը 24֊րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն։ Առաջին խաղակեսի վերջնամասում Սադիո Մանեն Էդերսոնի նկատմամբ վտանգավոր խաղի համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից։ Թվային առավելություն ստացած «քաղաքայինները» ևս չորս անգամ գրավեցին Սիմոն Մինյոլեի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձան Գաբրիել Ժեսուսը և Լերոյ Սանեն։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 10 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Ագուերո՝ 24ր, Ժեսուս՝ 45+6ր, 53ր, Սանե՝ 77ր, 90+2ր։
Հեռացում․ Մանե՝ 37ր։