Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։
Խաղն անցավ «քաղաքայինների» բացահայտ առավելությամբ, ովքեր 5 անպատասխան գնդակ ուղարկեցին լոնդոնյան ակումբի դարպասը։ Հանդիպման հաշիվը մեկնարկից 117 վայրկյան հետո բացեց Դավիդ Սիլվան։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերից մեկական անգամ էլ աչքի ընկան Վենսան Կոմպանին, Քևին դե Բրույնեն, Ռահիմ Ստերլինգը և Նիկոլաս Օտամենդին։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 68 միավորով կշարունակի մնալ 4-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Սիլվա՝ 2ր, Կոմպանի՝ 49ր, Դե Բրույնե՝ 59ր, Ստերլինգ՝ 82ր, Օտամենդի՝ 90+2ր։