«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պաշտպան Մարտին Քելիին խոստացել է, որ հաջորդ մրցաշրջանում նրան խաղալու հնարավորություն կտա:
Վնասվածքը և մեծ մրցակցությունը Քելիին դուրս թողեցին հիմնական կազմից: Երկու տարվա ընթացքում Քելին մասնակցել է ընդամենը 15 հանդիպման: Սակայն, հաշվի առնելով, որ «կարմիրները» վերադարձել են Չեմպիոնների Լիգա, հաջորդ մրցաշրջանում նրանց անհրաժեշտ կլինեն ավելի շատ թվով ֆուտբոլիստներ: Եվ Ռոջերսն արդեն հայտնել է, որ Մարտինը թիմում կունենա իր տեղը:
-Մարտինի բախտը ուղղակի չբերեց: Նա մեկ տարով շարքից դուրս եկավ, հետո վերադարձավ և մրցաշրջանի մեկնարկին մի քանի խաղի մասնակցեց: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինչպես նաև՝ լավ երիտասարդ: Հաջորդ մրցաշրջանում նա խաղալու ավելի շատ հնարավորություն կունենա,- ասել է Ռոջերսը: Liverpool Echo