«Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:
Սալիբան շարքից դուրս է եկել անցյալ ամիս Եվրոպա լիգայի շրջանակներում «Սպորտինգ ՔՊ»-ի դեմ խաղից հետո, երբ մեջքի հետ կապված խնդիրներ ունեցավ:
Վիլյամի բացակայության ընթացքում «Արսենալը» շատ է դանդաղել և դադարել է անառիկ պահել իր դարպասը, և «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժվար թե կարողանա հույսը դնել 22 ամյա ֆրանսիացու վրա Էթիհադում կայանալիք հանդիպման համար։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «զինագործներն» ամեն օր գնահատում են Սալիբայի մարզավիճակը, և առայժմ ամեն ինչ ընթանում է «Սիթի» օգտին։ Իսկ այդ հանդիպումը կլինի վեցերորդը անընդմեջ, որը բաց կթողնի Վիլյամը։
Բացի այդ, առանց Սալիբայի այս հինգ հանդիպումներում «Արսենալը» բաց է թողել ինը գնդակ, այդ թվում՝ 7-ը՝ վերջին երեքում։