«Սուոնսիի» հարձակվող Միչուն խնդրել է Միքայել Լաուդրուպին չհեռանալ ակումբից և միասին սկսել եվրոգավաթային արշավը:
Երեկ «Սուոնսին» 0:5 հաշվով հաղթեց «Բրեդֆորդին» և նվաճեց ոչ միայն Անգլիայի գավաթը, ալյև Եվրոպա Լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար:
Միևնույն ժամանակ տաղանդավոր Լաուդրուպի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Չելսին»: Մինչդեռ Միչուն հորդորում է Միքայելին մնալ ակումբում:
-Ես մոտեցա Միքայելին և ասացի. «Մնացեք մեզ հետ, այժմ մենք Եվրոպայում ենք»:
Գիտեմ, որ մյուսները ցանկանում են ձեռք բերել նրան: Նա իսկապես լավն է, նա հիանալի է հարթում ամեն ինչ: Իհարկե, նա հնարավորություն կունենա այլ ակումբ գնալու համար, սակայն ես հույս ունեմ, որ նա կմնա:
Մենք շատ արագ ենք աճում, չնայած մեր նման մասշտաբ ունեցող ակումբի համար միշտ էլ դժվար է տիտղոս նվաճելը: Այժմ մենք հանդես ենք գալու Եվրոպայում և կկարողանանք հրավիրել մի շարք շատ լավ ֆուտբոլիստների, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ դառնանք,- հայտնել է Միչուն: ESPN