«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը ձախողված չի լինի, եթե չհաջողվի հաղթել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում:
Չորս օրվա ընթացքում «քաղաքայինները» դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից և Անգլիայի գավաթի խաղարկությունից: Այժմ Մանուել Պելեգրինիի սաները կարող են կենտրոնանալ միայն Պրեմիեր Լիգայի վրա, որտեղ դեռևս պահպանում են չեմպիոնական շանսերը: «Սիթին» ընթացիկ մրցաշրջանում արդեն նվաճել է Լիգայի գավաթը, և Տուրեի կարծիքով, դա ևս լուրջ ձռքբերում է իր թիմի համար:
-Այժմ մենք Պրեմիեր Լիգայում ֆավորիտ չենք: «Չելսին» մեզնից 9 միավորով առաջ է: Ճիշտ է, մենք երեք խաղ պակաս ենք անցկացրել, սակայն մենք կարող ենք պարտվել դրանցից յուրաքանչյուրում: Իմ կարծիքով ֆավորիտը «Չելսին» է:
Մեկ տիտղոսը ձախողում չէ: Ֆուտբոլն առաջնություն է, և միայն մեկ ակումբ կարող է նվաճել տիտղոսը: Մենք չենք կարող հաղթել բոլոր առաջնություններում- ասել Յայա Տուրեն: The Guardian