«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ամռանն իր պաշտպանության կենտրոնն ուժեղացնել «Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Յան Վերտոնգենի միջոցով:
Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» լուրջ խնդիր ունեն այդ գոտում, քանի որ վնասվածքները երկար ժամանակ խանգարում էին Վենսան Կոմպանիին և Մատիյա Նաստասիչին, Ջոլեոն Լեսկոտը ճամպրուկային տրամադրությամբ է, իսկ Մարտին Դեմիկելիսը չի հասնում այդ մակարդակին:
«Սիթին» ցանկանում է թիմ հրավիրել Վերտոնգենին, ով «Տոտտենհեմում» մնալու դեպքում, ամենայն հավանականությամբ, կմնա առանց Չեմպիոնների Լիգայի: Անձամբ Յանը դեմ չէ լքել «Ուայթ Հարթ Լեյնը»:
Ինչպես հաղորդում է Goal-ը, լոնդոնյան ակումբը չի ցանկանում բաց թողնել իր պաշտպանին, սակայն եթե «Սիթին» համաձայնության գա բելգիացու հետ, ապա տեղափոխությունը կկայանա: