«Սուոնսի Սիթիի» 25-ամյա վինգեր Նաթան Դայերն ուելսյան ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգել է չորս տարով:
Դայերի նախորդ պայմանագիրը կլրանար արդեն հաջորդ ամռանը: Դայերը «Սաութհեմպտոնի» հայտնի ակադեմիայի սան է, ով 2009թ-ին վարձավճարով տեղափոխվեց «Սուոնսի»: Կես տարի հետո «կարապները» գնեցին Դայերի տրանսֆերային իրավունքները: Այդ պահից Նաթանը դարձավ «Սուոնսիի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը:
-Ես այստեղ եմ արդեն չորս տարի և ցանկանում եմ մնալ «Սուոնսիում»: Ես անգամ չեմ մտածել այստեղից հեռանալու մասին: Մենք մեծ առաջընթաց ենք ունեցել,- ասել է Դայերը: