«Նապոլին» հայտնել է, որ մտադիր է գնել «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնայի ամբողջական տրանսֆերը, ով այժմ իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով:
«Նապոլիի» ղեկավարներին Ռեյնան կարողացել է ապացուցել, որ արժե իր ամար գումարներ ծախսել: Շատ հավանական է, որ 31-ամյա Ռեյնան արդեն խաղացել է «Էնֆիլդում» իր վերջին խաղը:
-Ռեյնան շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Մրցաշրջանի ավարտից հետո մենք կխոսենք նրա և «Լիվերպուլի» հետ: Մենք ցանկանում ենք նրան պահել այստեղ: Նա իրեն լավ է զգում Նեապոլում,- +N tv հեռուստաընկերությանը հայտնել է «Նապոլիի» սպորտային տնօրեն Ռիկարդո Բիգոն: