• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» միանշանակ հետաքրքրված է Մեդիսոնով, բայց ձեռք չի բերի նրան ձմռանը

«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի տեղափոխությունը «Նյուքասլ Յունայթեդ» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «շատ քիչ հավանական է»:

26 ամյա Մեդիսոնն այս մրցաշրջանում հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ դառնալով 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ Պրեմիեր լիգայում «Լեսթերի» կազմում:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Նյուքասլը» կփորձի ձեռք բերել Մեդիսոնին հունվարին, սակայն The Telegraph-ը, հղում անելով գործին ծանոթ մարդկանց, ասում է, որ «կաչաղակները» մտադիր չեն խոշոր ձեռքբերումներ կատարել ձմեռային պատուհանի ընթացքում:

Այնուամենայնիվ, «Նյուքասլը» միանշանակ հետաքրքրված է Մեդիսոնով, և «կաչաղակները» հաջորդ ամառ կարող են ձեռք բերել Ջեյմսին: