![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/02/Newcastle-United-v-Southampton-1143x600.jpg)
«Նյուքասլն» ապահովեց իր ուղեգիրը Ուեմբլի՝ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում 3:1 հաշվով հաղթելով «Սաութհեմպտոնին»։
Անցած շաբաթ Սեյնթ Մերիսում 0-1 հաշվով առաջին խաղում հաղթելուց հետո «Նյուքասլը» սեփական հարկի տակ հաղթեց «Սաութհեմպտոնին»:
Այս անգամ «կաչաղակների» համար հաղթանակը ապահովեց կիսապաշտպան Շոն Լոնգստաֆը՝ առաջին խաղակեսում իր դուբլով։
Էդի Հաուի թիմը պահպանեց հաղթական հաշիվը, չնայած Բրունո Գիմարայնսի հեռացմանը:
«Նյուքասլ» 2 – 1 «Սաութհեմպտոն»։
Գոլերը՝ Լոնգստաֆ 5ր, 21ր – Ադամս 29ր։
Հեռացում՝ Գիմարայնս 82ր։