«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է երկու տրանսֆերների՝ Յոհան Կաբայեին ՊՍԺ-ին վաճառելու և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգին վարձակալելու մասին:
28-ամյա Կաբայեն «կաչաղակների» գույները պաշտպանում էր 2011թ-ից: Պրեմիեր Լիգայում անցկացրած 79 խաղում Յոհանը դարձել է 17 գոլի հեղինակ:
Այժմ Կաբայեն հանդես կգա Ֆրանսիայի չեմպիոնների կազմում: Յոհանը ֆրանսիական ակումբում կկրի 4 համարի մարզաշապիկը, իսկ տրանսֆերի արժեքը տարբեր աղբյուրների համաձայն գնահատվում է 16-20 մլն ֆունտ:
«Նյուքասլը» նաև հայտնել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու մասին: «Բորուսիա» տեղափոխվելուց հետո Դե Յոնգը չկարողացավ դրսևորել իրեն, ինչի պատճառով էլ որոշեց միանալ Ալան Պարդյուի սաներին: Իր նոր թիմում Լյուկը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: