Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
«Քաղաքայինները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան «Սեյնտ Ջեյմս Պարկում»։ Հանդիպման միակ և «Սիթիի» համար հաղթական գոլը 31-րդ րոպեին խփեց Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը երկրորդ տեղում գտնվող «Յունայթեդի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 15-ի։
Գոլ․ Ստերլինգ՝ 31ր։