Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալեց 17-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Հյուրերը վստահ հաղթանակ տարան և բարձրացան 15-րդ հորիզոնական:
Հաշիվը 27-րդ րոպեին բացեց Ստեֆան Սեսենյոնը, իսկ երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Ադամ Ջոնսոնը և Դեյվիդ Վոնը: Ավելացնենք, որ այս հաղթանակը Պալո Դի Կանիոյի համար առաջինն էր «Սանդերլենդի» ղեկին:
Գոլեր. Սեսենյոն՝ 27ր, Ջոնսոն՝ 74ր, Վոն՝ 82ր