Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի առաջին խաղում «Նորվիչ Սիթին» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին»։
«Քերոու Ռոուդում» գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «կարմիրների» հաղթանակով։ Թիմերը 9 գնդակ ուղարկեցին միմյանց դարպասները։ Յուրգեն Կլոպի թիմն առաջինը բացեց հաշիվը, որից հետո երեք գոլ բաց թողեց և հետո երեք գոլ խփեց։ Հանդիպման ավելացրած ժամանակում թիմերը ևս երկու գոլ խփեցին։ Մերսիսայդյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, մեկական գոլ էլ խփեցին Ջորդան Հենդերսոնը, Ջեյմս Միլները և Ադամ Լալանան։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 34 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆիրմինո՝ 18ր, 63ր, Մբոկանի՝ 29ր, Նեյսմիթ՝ 41ր, Հուլահան՝ 54ր (11մ), Հենդերսոն՝ 55ր, Միլներ՝ 75ր, Բասսոնգ՝ 90+2ր, Լալանա՝ 95ր։