«Էվերթոնի» աջ պաշտպան Շեյմուս Կոուլմենը նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ:
25-ամյա իռլանդացին փայլուն անցկացրեց նախորդ մրցաշրջանը, մասնակցեց 41 խաղի՝ խփելով 7 գոլ և տեղ գտավ PFA-ի վարկածով տարվա հավաքականում:
Այժմ Կոուլմենը գնաց Թիմ Հովարդի, Լեյթոն Բեյնսի, Սթիվեն Դիսթենի և իր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի ուղղով, ովքեր այս տարի երկարաձգել են իրենց պայմանագրերը:
-Ես «Էվերթոնում» եմ արդեն 5 տարի և ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս այս մարդականց հետ աշխատանքը: Շատ ուրախ եմ այս որոշումն ընդունելու համար,- «Էվերթոնի» պաշտոնական կայքին հայտնել է Կոուլմենը: